Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Զոհրաբ Մնացականյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԱՄԷ-ի դեսպանին

Զոհրաբ Մնացականյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ 
ընդունել է ԱՄԷ-ի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 21-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանի և ԱՄԷ միջև հարաբերությունները գտնվում են ամուր հիմքերի վրա՝ այդ գործընթացում առանձնահատուկ ընդգծելով հայկական համայնքի դերը:

ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում երկու երկրների միջև փոխգործակցությունն առավել զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար և մաղթել ամենայն հաջողություն իր բոլոր ապագա նախաձեռնություններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]