Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թունավորման պատճառ դարձած Արտաշատի «ԱԳԱ ֆուդ կորտ» հանրային սննդի կետի աշխատանքը դադարեցված է

Թունավորման պատճառ դարձած Արտաշատի «ԱԳԱ ֆուդ կորտ» հանրային սննդի կետի 
աշխատանքը դադարեցված է

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը դադարեցրել է Արտաշատի «ԱԳԱ ֆուդ կորտ» հանրային սննդի կետի աշխատանքը, ինչի հիմք է հանդիսացել սննդի կետի  այն բանից հետո, երբ այնտեղ հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Օրերս սննդային թունավորման կասկածանքով Արտաշատի բժշկական կենտրոն էին տեղափոխվել 10 քաղաքացի, որոնց հետ զրույցից պարզվել էր, որ վերջիններս սկսել են վատ զգալ Արտաշատի «ԱԳԱ ֆուդ կորտ» հանրային սննդի կետից պատվիրված հավի շաուրմա ուտելուց հետո:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական գործողություններ են իրականացրել հիշյալ հանրային սննդի կետում և, թունավորման պատճառը պարզելու նպատակով, նմուշներ վերցրել այնտեղ առկա` շաուրմայի լցոնման համար նախատեսված հավի մսից, մայոնեզից, կետչուպից և բանջարեղենային աղցանից:

Լաբորատոր փորձաքննության արդյունքում շաուրմայի լցոնման համար նախատեսված կաղամբով աղցանում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ), եշերիխիա կոլի և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով: Առկա են եղել նաև խմորասնկեր և բորբոսասնկեր:

«ԱԳԱ ֆուդ կորտ» հանրային սննդի կետի աշխատակիցներից երկուսը չեն անցել նախնական և պարբերական բժշկական զննություն և չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Սննդի կետի աշխատանքը դադարեցված է»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]