Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հուլիս

Քաղտեխնոլոգը խորհրդարանը բազմաշերտ է համարում


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը, հետևելով Ազգային ժողովի առաջին շաբաթվա աշխատանքներին, եկել է այն եզրակացության, որ յոթերորդ գումարման խորհրդարանը բազմաշերտ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նա ասաց հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Մի շերտն, ինչպես իրենք են իրենց անվանում, անփորձ, բայց ոչ կաշառակեր և ոչ գանձագող զանգվածն է։ Երկրորդ շերտում մի քանի անգամ վերընտրված պատգամավորներն են: Երրորդ շերտում կան մարդիկ, որոնք հայտնի են իննսունականներից»,-նշեց նա:

Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմությանը` նա ընդգծեց, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան»  կուսակցություններն առայժմ  միմյանց համար են ընդդիմություն և չեն կարող իրենց թույլ տալ թիրախ ընտրել «Իմ քայլը» դաշինքին:

Հակոբյանի խոսքով`ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ուզում է պահպանել այն դիրքերը, որոնք ձեռք է բերել 2018թ. դեկտեմբերի 9-ին:

Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը ստացավ պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ Արարատ Միրզոյանը 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ է ընտրվել հունվարի 14-ին: ԱԺ-ն ընտրել է նաև նախագահի երեք տեղակալներ` «Իմ քայլը» խմբակցությունից Լենա Նազարյանին ու Ալեն Սիմոնյանին: Իսկ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: ԱԺ-ն ընդունել է նաև տասնմեկ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագիծը և ընտրել նախագահներին: 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ