Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ազատ և ժողովրդավարական. ԵԽԽՎ-ում ներկայացվեց զեկույց Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին

Ազատ և ժողովրդավարական. ԵԽԽՎ-ում ներկայացվեց զեկույց Հայաստանի 
խորհրդարանական ընտրությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ներկայացվեց զեկույց, ըստ որի՝ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները որակվեցին ազատ և ժողովրդավարական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, զեկույցի հեղինակը լեհ պատգամավոր Ալեքսանդր Պոչիեյն է (Եվրոպական ժողովրդական կուսակցություն):

«Առանձնակիորեն շեշտվեց նախընտրական թափանցիկ մթնոլորտի առկայությունը և 3 ժամանոց քաղաքական դեբատի անցկացման բացառիկությունն ու կարևորությունը»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարված գրառման մեջ նշում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության փոխարինող անդամ Տաթևիկ Հայրապետյանը:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը մեկնարկել է հունվարի 21-ին և կշարունակվի մինչև հունվարի 25-ը: Նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ նախագահ է վերընտրվել Լիլիան Մորի Պասկեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]