Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենին՝ Շվեդիայի վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Շվեդիայի Թագավորության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: 

Հայաստանի նոր կառավարությունը մեծապես կարևորում է Շվեդիայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շարունակական զարգացումը և պատրաստ է քննարկել այդ ուղղությամբ հետագա քայլերը։ Շվեդիան Հայաստանի կարևոր գործընկերներից է և մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացների, ինչպես նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցության ակտիվ աջակիցը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-շվեդական հարաբերությունները կբարձրացնենք որակական նոր մակարդակի` ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am