1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մեդիա փորձագետն Ադրբեջանի ընդդիմությունն ավելի հայատյաց է համարում, քան իշխանությունը

Մեդիա փորձագետն Ադրբեջանի ընդդիմությունն ավելի հայատյաց է համարում, քան 
իշխանությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանն Ադրբեջանի ընդդիմությունն ավելի հայատյաց է համարում, քան իշխանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը նշեց, որ ընդդիմությունն ավելի կտրուկ և կոշտ վերաբերմունք ունի արցախյան  հիմնահարցի լուծման վերաբերյալ, քան ներկա իշխանությունները:

«Վառ օրինակ Է Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը: Երբ նա  իշխանության եկավ, բոլորը մտածում էին, որ նա դեմոկրատ արևմտյան ուժերի կողմից  աջակցություն ստացող անձ է, սակայն նա դարձավ Ադրբեջանի նախագահ, որն ամենահայատյացն էր, և մեր հանդեպ ամենակտրուկ գործողություններ էր կազմակերպում»,-ասաց նա: Քոչարյանը շեշտեց, որ նույնը կարելի է ասել նաև ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի մասին, որը Ադրբեջանի դեմոկրատիայի փարոսներից մեկն էր, բայց նրա պես հայատյաց անձի դժվար է գտնել:

«Այդպիսին են նաև իրավապաշտպան ամուսիններ Արիֆ և Լեյլա Յունուսները, որոնք Ադրբեջանից փախել են: Լեյլա Յունուսը եղել է ադրբեջանական բանակի գնդապետ տեղեկատվական գծով և հայատյացության տարածման ջատագով»,-նշեց փորձագետը:

Նա ընդգծեց, որ պետք է բավականին ուշադիր լինել Ադրբեջանում կատարվող իրադարձությունների նկատմամբ: «Տարբեր միջազգային կազմակերպություններ շահագրգռված են, որ արցախյան հակամարտության հարցն արագ լուծվի: Բայց, հաշվի առնելով այն, թե ովքեր են Ադրբեջանում ընդդիմադիր շարժման առաջնորդները,  պետք չէ թուլանալ»,-եզրափակեց Քոչարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]