Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Փետրվար

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության աճի դանդաղում Է կանխատեսում 2019 եւ 2020 թվականներին


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային տնտեսության աճը 2019 եւ 2020 թվականներին կկազմի համապատասխանաբար 3,5 տոկոս եւ 3,6 տոկոս, ինչը ցածր Է կանխատեսվող ցուցանիշներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցում, որը հրապարակվել Է հունվարի 21-ին:

«Համաշխարհային տնտեսության աճը, ըստ կանխատեսումների, 2019 թվականին կկազմի 3,5 տոկոս, իսկ 2020 թվականին՝ 3,6 տոկոս, դա 0,2 եւ 0,1 տոկոսային կետով ցածր Է անցյալ տարվա հոկտեմբերին արված կանխատեսումից»,-նշվում Է զեկույցում:

Փաստաթղթում ասված Է, որ 2018 թվականին համաշխարհային տնտեսության աճը կազմել Է 3,7 տոկոս, ինչպես եւ կանխատեսվում Էր նախորդ զեկույցում, չնայած տարվա երկրորդ կեսին դրա տեմպերի դանդաղմանը: Ինչպես նշում են ԱՄՀ-ում, համաշխարհային տնտեսության աճի տեմպերի նվազումը բացատրվում Է զարգացած երկրների տնտեսությունների աճի շարունակական դանդաղմամբ, ինչպես նաեւ զարգացող շուկաներում, ներառյալ Արգենտինան եւ Թուրքիան, աճի ժամանակավոր դանդաղմամբ: Չինաստանի տնտեսության աճը նույնպես կդանդաղի ֆինանսական կարգավորման խստացման եւ ԱՄՆ-ի հետ առեւտրական վեճերի պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ