Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մաասը Վաշինգտոնում Փոմպեոյի հետ կքննարկի ՄՓՀՀՊ-ի շուրջ ստեղծված իրադրությունը

Մաասը Վաշինգտոնում Փոմպեոյի հետ կքննարկի ՄՓՀՀՊ-ի շուրջ ստեղծված իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հունվարի 23-ին կուղեւորվի ԱՄՆ, որտեղ Վաշինգտոնում պետքարտուղար Մայք Փոմպեոյի հետ կքննարկի Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի (ՄՓՀՀՊ) շուրջ ստեղծված իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 21-ին կայացած ճեպազրույցում հայտնել Է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

«ԱԳ նախարար Մաասը հունվարի 23-ին այցով կուղեւորվի ԱՄՆ, նա կայցելի Վաշինգտոն եւ Նյու Յորք»,-ասել Է նա: «Մենք ցանկանում ենք ազդանշան տալ այն մասին, որ պատրաստ ենք ակտիվորեն հանդես գալ ճգնաժամերի կարգավորման օգտին»,-նշել են ԱԳՆ-ում:

«Հունվարի 23-ին Մաասը քաղաքական բանակցություններ կվարի Վաշինգտոնում, այդ թվում՝ պետքարտուղար Փոմպեոյի հետ: Խոսքը ՄՓՀՀՊ-ի, ինչպես նաեւ միջազգային այլ թեմաների մասին Է, օրինակ, Սիրիայի իրադրության»,-հայտնել Է գերատեսչության ներկայացուցիչը: Հունվարի 24-ին Մաասը կայցելի Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանավեճերին: Ծրագրում ներառված են նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ:

ԱԳ նախարարությունում նշել են, որ հունվարի 18-ին Մոսկվայում Մաասն «ընդգծել Է ՄՓՀՀՊ-ի պահպանման կարեւորությունը»: Գերատեսչությունում հերթական անգամ կարծիք են հայտնել, թե Մոսկվան պետք Է ապացուցի, որ իր կողմից պայմանագրի ենթադրյալ խախտումների հետ կապված մեղադրանքներն անհիմն են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]