1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Lուծարումից «փրկված» դպրոցի տանիքը կնորոգվի, կկառուցվի խաղահրապարակ

Lուծարումից «փրկված» դպրոցի տանիքը կնորոգվի, կկառուցվի 
խաղահրապարակ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի Արտավազ համայնքի Փյունիկի դպրոցին այլևս չի սպառնում փակվելու վտանգը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կոտայքի մարզպետարանից, այստեղ մարզպետարանի հատկացումներով նախատեսվում են տանիքի վերանորոգման և խաղահրապարակի կառուցման լայնածավալ աշխատանքներ:

ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի N1039-Ա որոշման 1-ին և 5-րդ կետերով նախատեսվել էր «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող՝ Կոտայքի մարզի Արտավազ համայնքի Փյունիկ գյուղում գտնվող դպրոցի շենքը՝ հարակից շինություններով և հողատարածքով, հետ վերցնել «ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից, իսկ Կոտայքի նախկին մարզպետը հանձն էր առնում երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել առաջարկություն գույքի հետագա տնօրինման վերաբերյալ:

Փյունիկի միջնակարգ դպրոցի փակման գործընթացը պետք է մեկնարկեր 2018 թվականի հունիսի 1-ից, սակայն նոր Կառավարության ձևավորումից  հետո՝ 2018 թվականի հունիսի 1-ի N628-Ա որոշմամբ՝ Կառավարությունը որոշեց ուժը կորցրած ճանաչել 2017 թվականի օգոստոսի 24-ի որոշումը, ինչի արդյունքում Փյունիկի միջնակարգ դպրոցը շարունակում է իր բնականոն գործունեությունը մինչ օրս:

Կոտայքի մարզպետարանում ունեցած մի շարք քննարկումների արդյունքում օրերս պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզպետարանի կողմից այս դպրոցին հատկացնել մոտ 5 միլիոն դրամ՝ տանիքի և սանհանգույցի վերանորոգման և բակում ժամանակին որպես ֆուտբոլի խաղադաշտ ծառայած հողատարածքում խաղահրապարակ կառուցելու համար: Հարկ է նշել, որ համայնքում մանկական խաղահրապարակ առհասարակ չկա, ինչի մասին համայնքի բնակիչները ևս պարբերաբար բարձրաձայնել են, ուստի խնդիրն առանձնահատուկ կարևորություն ուներ և՛ դպրոցի, և՛ համայնքի համար:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ի պաշտոնե արդեն բազմիցս հայտարարել է, որ այսուհետ որևէ դպրոց որևէ պաշտոնյայի կամայական հայեցողությամբ չի կարող փակվել, դրանք պետք է վերականգնվեն, նորոգվեն և աշակերտներին ապահովեն ոչ միայն բարձր որակի կրթությամբ, այլև ապահովեն կրթության համար նպաստավոր միջավայր և պայմաններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]