Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

«Վարկս ԷյԷմ»-ում 1 միլիոն դրամի հափշտակություն է կատարվել

«Վարկս ԷյԷմ»-ում 1 միլիոն դրամի հափշտակություն է կատարվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս, 12 հասցեում գործող  «Վարկս ԷյԷմ»  կազմակերպության գրասենյակ մուտք է գործել անհայտ անձ և այնտեղից  հափշտակել 1 միլիոն դրամի չափով գումար:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, Արաբկիրի քննչական բաժնում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (ավազակություն, որը կատարվել է՝ խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով):

Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձին հայտնաբերելու ուղղությամբ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ