Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լիլիան Մորի Պասկեն վերընտրվել է ԵԽԽՎ նախագահ

Լիլիան Մորի Պասկեն վերընտրվել է ԵԽԽՎ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիլիան Մորի Պասկեն վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքը, ընտրությունը կայացել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի առաջին նիստի ընթացքում. արդյունքները հայտարարել է ԵԽԽՎ փոխնախագահ Ռոջեր Գեյլը:

ԵԽԽՎ նախագահի ընտրության հարցը Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգի առաջին հարցն էր:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը մեկնարկել է հունվարի 21-ին և կշարունակվի մինչև հունվարի 25-ը: Նստաշրջանի օրակարգում է նաև Հայաստանում 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման հարցը:

Պասկեն ԵԽԽՎ նախագահ էր ընտրվել 2018թ. հունիսի 25-ին: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]