Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գերմանիան ռեկորդային թվով փաստականների Է արտաքսել ԵՄ-ի երկրներ. Suddeutsche Zeitung

Գերմանիան ռեկորդային թվով փաստականների Է արտաքսել ԵՄ-ի երկրներ. Suddeutsche Zeitung

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի իշխանությունները 2018 թվականի հունվարից մինչեւ նոյեմբեր ընկած ժամանակաշրջանում ավելի քան 8,6 հազար ապաստան փնտրողների են վտարել Եվրամիության այլ երկրներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 21-ին հայտնել Է Suddeutsche Zeitung թերթը՝ վկայակոչելով Միգրացիայի եւ փախստականների հարցերիդաշնային գերատեսչության պատասխանը Ձախ կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Յելպկեի համապատասխան հարցին:

Նրա տեղեկությունների համաձայն, ԳԴՀ-ի համար սա արտաքսման պատմական առավելագույն ցուցանիշն Է ԵՄ-ի սահմաններում: Արտաքսվածների թիվն զգալիորեն աճել Է նաեւ 2017 թվականի համեմատությամբ՝ 12 ամսվա ընթացքում 7 հազար 102-ից 11 ամսում հասնելով 8 հազար 658-ի: 2018 թվականին Գերմանիայում ապաստան տրամադրելու համար յուրաքանչյուր երրորդ խնդրագիրը ենթարկվել Է Դուբլինյան համաձայնագրի պայմանին, այսինքն՝ ապաստան փնտրողի համար պատասխանատվությունն ընկել Է ԵՄ-ի այլ անդամ երկրի վրա: Այդ պայմանագրի համաձայն, կոնկրետ անձին ապաստան տրամադրելու հարցով պետք Է զբաղվի այն երկիրը, որտեղ այդ մարդը գրանցվել Է առաջին անգամ Եվրոպա ժամանելուց հետո: Ոչ լրիվ 2018 թվականի ընթացքում գերմանական BAMF գերատեսչությունը ԵՄ-ի այլ երկրներ Է ուղարկել Գերմանիայում գտնվող փախստականների ընդունման ավելի քան 51,5 հազար հարցում: Ընդ որում՝ այդ հարցումներից ավելի քան 35 հազարին հավանություն Է տրվել: Պաշտոնյաները նաեւ նշում են հարցումների կատարման բաժնի զգալի ավելացում: Եթե 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել Է որոշումների ընդհանուր թվի 15,1 տոկոսը, ապա 2018 թվականին այն հասել Է 24,5 տոկոսի նշագծին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]