1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուսաստանը չի մասնակցի Վարշավայում Մերձավոր Արեւելքի շուրջ կազմակերպվող հանդիպմանը

Ռուսաստանը չի մասնակցի Վարշավայում Մերձավոր Արեւելքի շուրջ կազմակերպվող հանդիպմանը


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ներկայացուցիչները չեն ժամանի Լեհաստանի եւ ԱՄՆ-ի կողմից փետրվարի 13-14-ին Վարշավայում կազմակերպվող նախարարական հանդիպմանը՝ նվիրված Մերձավոր Արեւելքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը հայտնել Է հունվարի 21-ին Rzeczpospolita թերթում հրապարակված հարցազրույցում:
«Ռուսաստանը տեղեկացրել Է, որ չի մասնակցելու խորհրդաժողովին, այն Էլ նախքան դրա ծրագրին ծանոթանալը: Դա ցույց Է տալիս, որ այդ խորհրդաժողովը Ռուսաստանի շահերին չի համապատասխանում: Ափսոս, որովհետեւ Ռուսաստանը կարեւոր դեր Է խաղում Մերձավոր Արեւելքում»,-հրատարակությունը մեջբերում Է նախարարի խոսքը:
Հունվարի 11-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Էր, որ Միացյալ Նահանգները պլանավորում Է փետրվարի 13-14-ին Լեհաստանում անցկացնել բարձր մակարդակի միջազգային հանդիպում՝ մշակելու Մերձավոր Արեւելքի իրադրության կայունացման մեխանիզմներ եւ, մասնավորապես, քննարկելու տարածաշրջանում Իրանի ազդեցությունը սահմանափակելու հարցը, որը Պետդեպարտամենտի ղեկավարը բնութագրել Է որպես ապակայունացնող: Լեհաստանի ԱԳ նախարարությունը հաստատել Է այդ պլանները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]