Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աշոցքի դահուկային կենտրոնը ոչ միայն մարզական, այլև ընտանեկան հանգստի վայր դառնալու մեծ ներուժ ունի    

Աշոցքի դահուկային կենտրոնը ոչ միայն մարզական, այլև ընտանեկան հանգստի վայր դառնալու մեծ ներուժ ունի

 

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշոցքի դահուկային կենտրոնը շահագործման կհանձնվի հունվարի 26-ին և ոչ միայն սպորտային, այլևս ընտանեկան հանգստի կենտրոն դառնալու մեծ ներուժ ունի:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեցին Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը և ԵՄ-ի հայաստանյան գրասենյակի մշակութային բաժնի համակարգող Վարդուհի Սարգսյանը: «Աշոցքի կենտրոնը, որը դահուկորդների համար հրաշալի կենտրոն է դառնալու, այն նաև կլինի ընտանեկան հանգստի վայր: Դահուկային կենտրոնի բացումը մի քանի խնդիր է լուծում միանգամից` նախ Հայաստանը, որպես միջազգային դահուկային կենտրոն հայտնի դարձնելու և Աշոցքը որպես կենտրոն զարգացնելու: Աշոցքը հավակնում է դառնալ հանրային դահուկային հզոր կենտրոն»,-շեշտեց Գագիկ Սարգսյանը:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով` դահուկային կենտրոնը հասանելի է նաև պարալիմպիկ մարզաձևերի ներկայացուցիչների համար:

«Արդեն երկրորդ անգամն է, որ Եվրամիությունը դահուկային փառատոն է անցկացնում Աշոցքում: Մեզ համար թիրախային է այն, որ մրցաշարին մասնակցեն ընտանիքներով»,-ասաց Վարդուհի Սարգսյանը:

ԵՄ-ի հայաստանյան գրասենյակի մշակութային բաժնի համակարգող փաստմամբ, բացի կենտրոնի բացումից, կկայանա նաև երեխաների համար մրցաշար: «Մրցաշարին անձամբ կմասնակցի նաև Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին: Հրավեր ենք ուղարկելու նաև կառավարության ներկայացուցիչներին»,-շեշտեց Սարգսյանը:

Փառատոնի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը:

Մասնակիցների համար փառատոնին մասնակցությունն անվճար է: Մրցաշարի հաղթողները կստանան նաև մրցանակներ:

Հունվարի 26-27-ը կկայանա նաև դահուկային փառատոն, որին ընթացքում շահագործման կհանձնվի նորակառույց դահուկային կենտրոնի շենքը: Կենտրոնը կառուցվել է 2,5 ամսում, ծախսվել է 31 միլիոն դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]