Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ճապոնիան վերսկսել Է իրանական նավթի ներմուծումը

Ճապոնիան վերսկսել Է իրանական նավթի ներմուծումը
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան Չինաստանից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից եւ Թուրքիայից անմիջապես հետո վերսկսել Է իրանական նավթի ներմուծումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 21-ին հայտնել Է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին:  
«Ճապոնիան Չինաստանից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից եւ Թուրքիայից անմիջապես հետո նույնսպես սկսել Է իրանական նավթ ներմուծել,- նրա խոսքը մեջբերել Է IRNA գործակալությունը:- Աստիճանաբար ածխաջրածինների առեւտրից դրամամուտքերը կգան երկրի տնտեսություն»:
Նա նշել Է, որ ԿԲ-ի եւ արտահանող ընկերությունների միջեւ ստորագրված համաձայնագրերի շնորհիվ «նաեւ կմեծանա Իրանի ոչ նավթային արտահանումը»:
«Ես հավաստիացնում եմ մեր քաղաքացիներին, որ պետությունը բավարար քանակությամբ արժութային պաշարներ ունի մարդկանց բազային պահանջմունքները լիովին ապահովելու համար»,- հավելել Է նա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերալ համաձայնագրից: Նա նաեւ հայտնել Է այս երկրի դեմ բոլոր պատժամիջոցները վերականգնելու մասին, այդ թվում՝ երկրորդային, այսինքն՝ մյուս այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:  ԱՄՆ-ն օգոստոսի 7-ին վերստին գործարկել Է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը: Վաշինգտոնը հայտարարել Է իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու նպատակի մասին եւ դրա գնորդներին կոչ Է արել հրաժարվել նման գնումներից:
Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի լրացուցիչ պատժամիջոցները, որոնք ներառել են նավթի արտահանումը, ուժի մեջ են մտել նոյեմբերի 5-ին: Ընդ որում՝ Վաշինգտոնը նավթային պատժամիջոցներից ժամանակավոր բացառություններ Է տրամադրել Չինաստանին, Հնդկաստանին, Իտալիային, Հունաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Թայվանին եւ Թուրքիային:
Մինչդեռ Եվրոպայում հանդես են գալիս միջուկային գործարքի պահպանման օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]