1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Լուսավոր Հայաստանը» շրջանառության մեջ է դրել 3 օրենսդրական նախագիծ

«Լուսավոր Հայաստանը» շրջանառության մեջ է դրել 3 օրենսդրական նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջին նստաշրջանի ընթացքում օրենսդիրում շրջանառության մեջ է դրել փաստաբանների գործունեության պաշտպանության, զինվորական ծառայություն չանցած անձանց վերաբերյալ և կալանավորման մեկ օրը ազատազրկման ձևով նշանակվող պատժի մեկ  ու կես օր հաշվելու վերաբերյալ օրենքի նախագծեր:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Առաջինը «Սահմանաված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն է: Օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից»,-ասաց Անի Սամսոնյանը:

ԼՀԿ-ն քիչ առաջ շրջանառության մեջ է դրել նաև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը», որով մասնավորապես նախատեսվում է դատախազին հավասար իրավական պաշտպանություն սահմանել փաստաբանի համար:

«Այս օրենքի նախագծի հիմնավորումը հետևյալն է, որ վերջին ժամանակներում մենք տեսնում ենք փաստաբանների գործունեության նկատմանբ ոտնձգություններ: Օրենքը նպատակ ունի, որ փաստաբանի գործունեության պաշտպանությունը բարձրանա բավարար մակարդակի վրա, ինչպիսին է դատախազինը կամ քննիչինը: Մենք կարևորում ենք փաստաբանի դերակատարությունը արդար դատաքննության և իրավական պետություն ստեղծելու համար»,-ասաց Սամսոնյանը:

ԼՀԿ-ն առաջարկում է,  որ փաստաբանական գործունեության նկատամամբ ցանկացած ոտնձգություն պատժվի նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով կամ մեկից երեք տարի ազատազրկմամբ:

«Նախորդ տարվա վերջին Էդմոն Մարուքյանը ներկայացրել էր մի նախագիծ, որով առաջարկում էր, կալանավորման մեկ օրը հավասարեցվի ազատազարման ձևով նշանակվող պատժի մեկ ու կես օրվա: «ՀՀ քրեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը նախորդ տարի մերժվեց, սակայն մենք շատ համառ ենք, և այն նորից դրել ենք շրջանառության մեջ»,-ասաց պատգամավորը:

Նա վստահեցրեց, որ նախագիծն ունի ոչ միայն մարդասիրական, այլ նաև քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ:

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը մեկնարկել է հունվարի 14-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]