Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ջիլիան Անդերսոնը Մարգարետ Թեթչերին կմարմնավորի «Թագը» սերիալում. The Daily Mail

Ջիլիան Անդերսոնը Մարգարետ Թեթչերին կմարմնավորի «Թագը» սերիալում. The Daily Mail
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջիլիան Անդերսոնը «Թագը» սերիալում կմարմնավորի Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետ Մարգարետ Թեթչերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 20-ին հայտնել Է The Daily Mail հրատարակությունը:
Նրա տվյալներով՝ 50-ամյա Անդերսոնը կկատարի «երկաթե լեդիի» դերը, որը վարչապետի պաշտոնն զբաղեցրել Է 11 տարի՝ 1979-ից մինչեւ 1990 թվականը: Թերթը ճշտում Է, որ Անդերսոնը կհայտնվի սերիալի չորրորդ եթերաշրջանում, որի նկարահանումները կսկսվեն այս ամռանը: Եթերաշրջանի թողարկումը պլանավորված Է 2020 թվականին:
Ջիլիան Անդերսոնն առավել հայտնի Է որպես Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ Դանա Սքալայի դերակատարը «Գաղտնի նյութեր» սերիալում: Emmy եւ «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր Է:
«Թագը» սերիալը պատմում Է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կյանքի մասին՝ 1947 թվականին նրա հարսանիքի պահից ի վեր: Առաջին երկու եթերաշրջաններում թագուհուն մարմնավորել Է դերասանուհի Քլեր Ֆոյը, երրորդ եւ չորրորդ եթերաշրջաններում գլխավոր դերակատարը կլինի Օլիվիա Քոլմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]