Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինաստանի բնակչությունը 2018 թվականին ավելացել Է մինչեւ 1,395 մլրդ մարդ

Չինաստանի բնակչությունը 2018 թվականին ավելացել Է մինչեւ 1,395 մլրդ մարդ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի բնակչությունը (առանց հաշվի առնելու Հոնկոնգի, Մակաոյի եւ Թայվանի հատուկ վարչական շրջանները) 2018 թվականի վերջի դրությամբ ավելացել Է 5,3 միլիոնով եւ կազմել 1,395 միլիարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ՉԺՀ-ի պետական վիճակագրական բյուրոյի տվյալները: 2017 թվականին Չինաստանի բնակչությունն ավելացել Էր 7,37 միլիոն մարդով: 2018 թվականին երկրում գրանցվել Է 15,23 մլն նորածին, իսկ ծնելիության գործակիցը հազար մարդու հաշվով կազմել Է 10,94: Նույն այդ տարում Չինաստանում մահացել Է 9,93 մլն մարդ, իսկ մահվան գործակիցը հազար մարդու հաշվով կազմել Է 7,13:

Բնակչության բնական աճը հազար մարդու հաշվով կազմել Է 3,81: Արական սեռի բնակչության թվաքանակը կազմել Է 713,51 միլիոն, իսկ իգական սեռինը՝ 681,87 մլն: 16-ից մինչեւ 59 տարեկան աշխատունակ բնակչության ընդհանուր թվաքանակը 2017 թվականի 901,99 մլն մարդուց կրճատվել Է մինչեւ 897,29 միլիոն, ինչը կազմել Է ընդհանուր բնակչության 64,3 տոկոսը: 2017 թվականին այդ ցուցանիշը կազմում Էր 64,9 տոկոս: 2018 թվականի վերջին Չինաստանում կար 60-ից բարձր տարիքի 249,49 մլն բնակիչ կամ ընդհանուր բնակչության 17,9 տոկոսը: 65-ից բարձր տարիքի մարդկանց թիվն ավելացել Է մինչեւ 166,58 (2017 թվականի 158,31 միլիոնից), ինչը կազմում Է երկրի ամբողջ բնակչության 11,9 տոկոսը: Քաղաքային բնակչությունը տարվա ընթացքում ավելացել Է 17,9 միլիոնով եւ կազմել 831,37 մլն մարդ, իսկ գյուղականը կրճատվել Է 17,9-ով եւ կազմել 564,01 մլն մարդ: Քաղաքային բնակչության բաժինը 58,52 տոկոսից ավելացել Է մինչեւ 59,58 տոկոս: Բացի այդ, «հոսուն ազգաբնակչության» ընդհանուր թվաքանակը կրճատվել Է 3,78 միլիոնով եւ կազմել 241 մլն մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]