Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԼՀԿ-ի համար անընդունելի են մարզպետարանի աշխատակիցների ստացած բարձր պարգևավճարները

ԼՀԿ-ի համար անընդունելի են մարզպետարանի աշխատակիցների ստացած բարձր 
պարգևավճարները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական բյուջեի հաշվին շռայլ պարգևավճարներ հանձնելն անընդունելի է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում հունվարի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով մարզպետների ու մարզպետարանի աշխատակիցների կողմից ստացած պարգևավճարներին, լրագրողներին հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության խոսնակ Անի Սամսոնյանը:

«Երբ Երևանի քաղաքապետարանում քննարկվում էր պարգևավճարների մասով բյուջեի հատկացումների ավելացումը, մենք նշում էինք, որ դա վատ պրակտիկա է, և պետք է բարձրացնել աշխատավարձերը, բայց բյուջեից այդքան մեծ թվով պարգևավճարներ չտալ ծառայողներին: Այն կարգադրությունները, որոնք արել են մարզպետները, անընդունելի են, որովհետև մի քանի ամիս աշխատած ծառայողները չէին կարող ստանալ այդքան բարձր պարգևավճարներ»,- ասաց Սամսոնյանը:

ՀՀ մի քանի մարզպետարանների հրապարակած հաշվետվություններից պարզ է դարձել, որ մարզպետները խոշոր գումարներով պարգևատրել են իրենց և մարզպետարանի աշխատակիցներին: Օրինակ, Կոտայքի մարզպետարանի աշխատակիցները որակյալ աշխատանքի կատարման համար պարգևատրվել են մարզպետարանի աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից՝ ստանալով՝  172-460 հազար դրամի չափով պարգևավճար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]