Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մակունցի կարծիքով՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը չպետք է դառնան նախարարություններ

Մակունցի կարծիքով՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը չպետք է դառնան 
նախարարություններ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նպատակահարմար չի համարում, որ Ազգային անվտանգության ծառայությունն ու Ոստիկանությունը վերածվեն նախարարությունների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մակունցն ասաց Ազգային ժողովում հունվարի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:

«Մեր դիրքորոշումն այն է, որ այդ կառույցները պետք է հաշվետու լինեն խորհրդարանին: Խորհրդարանն այսօր արդեն ունի այն լծակները, որպեսզի կարողանա նրանց հաշվետու պահել: Եթե մենք մեր առջև նպատակ ենք դնում, որպեսզի այդ կառույցներին ավելի հաշվետու պահենք, ապա պետք է այդ միջոցները գտնելու շուրջ քննարկումներ ունենանք մյուս խմբակցությունների մեր գործընկերների հետ: Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է վերածվեն նախարարությունների և չպետք է ունենան քաղաքական ուղղվածություն»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Նա նշեց, որ իրենք խմբակցությունում կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցը չեն քննարկել:  

«Իմ քայլը խմբակցությունում կառավարության օպտիմալացման, նոր կառուցվածքային փաթեթը դեռ չի քննարկվել մի պարզ պատճառով, որ վերջնական չգիտենք, թե ինչ փաթեթի հետ ենք գործ ունենալու: Նախարարների մեծ մասն արդեն նշանակված է, բայց մենք չգիտենք, թե մի քանի նախարարությունների ձևաչափն ինչպիսին է լինելու: Այդ պարագայում չենք կարող քննարկումները սկսել»,- նշեց պատգամավորը:

Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգում ներառված կետի՝ կառավարության կառուցվածքը փոփոխելու հարցի վերաբերյալ նախագիծը դեռ ԱԺ չի ներկայացվել:

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի մինչ այժմ հրապարակված նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից եւ նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ 11 նախարարությունները.Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն Առողջապահության նախարարություն Արդարադատության նախարարություն Արտակարգ իրավիճակների նախարարություն Արտաքին գործերի նախարարություն Բնապահպանության նախարարություն Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն Պաշտպանության նախարարություն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքներ նախարարություն Բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն Տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն Ֆինանսների նախարարություն: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]