Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մարզպետների պարգևատրման հարցը դեռ չի քննարկել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մարզպետների պարգևատրման հարցը դեռ չի քննարկել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը մարզպետերի պարգևատրման հարցը դեռ չի քննարկել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում հունվարի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում լրագրողներին հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Իմ քայլը» խմբակցությունն այս հարցը դեռ չի քննարկել: Որքանով տեղյակ եմ, մարզպետները գործել են օրենքով սահմանաված կարգով, այսինքն՝ նրանք չեն գերազանցել իրենց լիազորությունները, գործել են այնպես, ինչպես օրենքը թույլատրում է: Եթե խոսում ենք պարգևատրումներից, ապա պետք է նշենք, որ այդ պարգևատրումները տեղի չեն ունեցել միայն մարզպետարաններում, եղել է նաև նախորդ գումարման Ազգային ժողովում, այսինքն՝ բոլոր պատգամավորները նույնպես պարգևատրումներ ստացել են»,- ասաց Մակունցը:

Լիլիթ Մակունցը ընգծեց, որ պարգևավճարների ինստիտուտում գլխավոր խնդիրը ցածր աշխատավարձերն ու լավագույն աշխատողների խրախուսման իրավունքներն են:

Մամուլում տեղեկությունները տարածվեցին, որ ՀՀ մի շարք մարզպետեր խոշոր գումարներով պարգևատրել են իրենց և մարզպետարանի աշխատակիցներին:

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը մեկնարկել է հունվարի 14-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]