Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԲՀԿ-ն կառավարության կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ քննարկում չի արել և դեռ վերջնական որոշում չունի

ԲՀԿ-ն կառավարության կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ քննարկում չի 
արել և դեռ վերջնական որոշում չունի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կառավարության կառուցվածքի փոփոխությունների համար կարևորում է օպտիմալացման արդյունքում աշխատանքից զրկվող մարդկանց զբաղվածության ծրագրի մշակումը: Սակայն քանի դեռ նախագիծը չի ներկայացվել խորհրդարան, խմբակցությունը քննարկում չի արել և դեռ վերջնական որոշում չունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովի ճեպազրույցում այս մասին ասացին խմբակցության պատգամավորները:

«Քանի որ նախագիծը ներկայացված չէ Ազգային ժողով, ԲՀԿ-ում բնականաբար քննարկում չի արել ու որոշում չի կայացրել: ԲՀԿ-ն երբեք չի շտապում կարծիք հատնել: Մենք ոչ կարիք ունենք  անհարկի սատարել կառավարությանը, ոչ էլ թաքցնել մեր դիրքորոշումը: Միգուցե կառավարությունը ներկայացնում է մի այնպիսի ձևաչափ, որով հօդս  են ցնդում մեր մտավախությունները: Քննարկում չի եղել, և ես իրավասու չեմ խմբակցության անունից դիրքորոշում հայտնել»,-ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Սակայն պատգամավորի կարծիքով` Սփյուռքի և Մշակույթի  նախարարությունների լուծարումը նպատակահարմար չէ: «Հայ ժողովրդի գոյապահպանման գործում որքան դեր է  ունեցել հայկական բանակը, ոչ պակաս դերակատարություն է ունեցել նաև մշակույթը: Մենք դեռ չգիտենք, թե կառավարությունը,  նախարարությունը լուծարելով, այդ գործառույթների իրականացումն ինչ հարթությունների վրա է տեսնում: Դրա համար մեզ համար շտապողական կլինի, որ ասենք, թե դեմ ենք նախարարության լուծարմանը»,-նշեց պատգամավորը:

Նույն խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը շեշտեց, որ ԲՀԿ-ն բազմիցս առիթներ ունեցել է ասելու, որ պետական համակարգը ուռճացված Է: Սակայն ցանկացած համակարգ ունի երկրորդ կողմը, որը պատգամավորն այս դեպքում համարեց սոցիալականը: «Օպտիմալացումների արդյունքում գրեթե հարյուր հազար մարդ դառնալու է գործազուրկ: Եվ կառավարությունը կառուցվածքի փոփոխությունները ներկայացնելիս պետք է որևէ ծրագիր մշակի այդ մարդկանց զբաղվածության հարցը լուծելու համար: Եթե կառավարության կառուցվածքի փոփոխությունները ներկայացվեն առանց հաշվի առնելու այդ մարդկանց զբաղվածության հարցը, ԲՀԿ- և որևէ քաղաքական ուժ չի կարող կողմ լինել փոփոխությունների ծրագրին»,-եզրափակեց Իսայանը:

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի մինչ այժմ հրապարակված նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից եւ նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ 11 նախարարությունները.Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն Առողջապահության նախարարություն Արդարադատության նախարարություն Արտակարգ իրավիճակների նախարարություն Արտաքին գործերի նախարարություն Բնապահպանության նախարարություն Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն Պաշտպանության նախարարություն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքներ նախարարություն Բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն Տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն Ֆինանսների նախարարություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]