Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Փետրվար

Ամերիկյան Donald Cook Էսկադրային ականակիրը ժամանել Է Բաթում



ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Donald Cook Էսկադրային ականակիրը հունվարի 21-ին բարեկամական այցով ժամանել Է Բաթում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Imedi թբիլիսյան հեռուստաընկերությունը, որը ռեպորտաժ Է հաղորդել  իրադարձության վայրից:
«Սա վերջին տարիների ընթացքում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Donald Cook Էսկադրային ականակրի երկրորդ այցն Է Վրաստան,-ասված Է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան՝ հունվարի 21-ին տարածված հաղորդագրության մեջ:- Բաթում ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի Էսկադրային ականակրի այցը կոչված Է աջակցել երկու երկրների համագործակցությանը ծովի անվտանգության եւ կայունության ոլորտներում»:
Դեսպանության տվյալներով՝ «Բաթումի նավահանգստի ջրատարածքում Էսկադրային ականակրի գտնվելու շրջանակներում կանցկացվեն նավի անձնակազմի անդամների վարժանքները Վրաստանի ՆԳ նախարարության սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության դեպարտամենտի աշխատակիցների հետ»: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ Էսկադրային ավիակրի այցը Վրաստան կավարտվի հունվարի 24-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ