Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իսրայելի հարվածների հետեւանքով սիրիացի չորս զինվորական Է զոհվել

Իսրայելի հարվածների հետեւանքով սիրիացի չորս զինվորական Է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի տարածքին Իսրայելի գիշերային հարվածների հետեւանքով սիրիացի չորս զինվորական Է զոհվել, եւս վեցը վիրավորվել են, վնասվել Է Դամասկոսի օդանավակայանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 21-ին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում:

«Զոհվել Է սիրիացի չորս զինծառայող, վեցը վիրավորվել են: Հարվածից մասամբ վնասվել Է Դամասկոսի միջազգային օդանավակայանը»,- ասել են կենտրոնում: Այստեղ հավելել են, որ «2019 թվականի հունվարի 21-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը ժամը 02:11-ից մինչեւ 02:56-ը Սիրիայի տարածքին օդային երեք հարված են հասցրել արեւմտյան, հարավարեւմտյան եւ հարավային ուղղություններից»:

Նշվում Է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները ոչնչացրել են ավելի քան 30 իսրայելական թեւավոր հրթիռ ու կառավարվող ավիառումբ: Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել Է, որ երկրի զինուժերը հունվարի 21-ին հարվածներ են հասցրել Սիրիայում գտնվող իրանական օբյեկտներին, որոնք դարձել են նախօրյակին Իսրայելի տարածքի հրթիռակոծման պատասխանը: «Սիրիայի տարածքից գործող «Ալ Քուդս» (հատուկ նշանակության ուժեր) իրանական ուժերը Սիրիայի տարածքից «երկիր-երկիր» դասի հրթիռ են արձակել Գոլանի բարձունքների վրա Իսրայելում, որը կալանվել Է ՀՕՊ-ի «Երկաթ գմբեթ» համակարգի կողմից: Ի պատասխան այդ գրոհի Իսրայելի ՌՕՈՒ-ի կործանիչները գիշերվա ընթացքում գրոհել են «Ալ Քուդս»-ի թիրախները Սիրիայում, ինչպես նաեւ Սիրիայի ՀՕՊ-ի՝ իրենց վրա կրակ բացած հաշվարկների վրա: Գրոհի են ենթարկվել Սիրիայում «Ալ Քուդս» իրանական ուժերի ռազմական թիրախները, ներառյալ զինապահեստներ, հիմնականում՝ Դամասկոսի օդանավակայանում, իրանական հետախուզության օբյեկտ եւ իրանական վարժական ճամբար»,- ասված Է բանակի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ, գրել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]