Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կիևում մեկնարկել է Հայկական մշակույթի շաբաթը

Կիևում մեկնարկել է Հայկական մշակույթի շաբաթը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անցկացվող Հայկական մշակույթի շաբաթի շրջանակում մի շարք միջոցառումներ նվիրված են Կոմիտասի 150, Սիլվա Կապուտիկյանի 100 և Սերգեյ Փարաջանովի 95-ամյա հոբելյաններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Գրականության, երաժշտության, կինոյի երկրպագուների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրած շաբաթն իրականացվում է հունվարի 19-25-ը:

Կազմակերպիչների խոսքով`հայ գործիչների ստեղծագործությունները ներկայացված են Օշեր Շվարցմանի անվան, Ժողովուրդների բարեկամության գրադարաններում և Կինոյի տանը: Միջոցառումների ծրագիրը ներառում է համերգներ, ցուցահանդեսներ, վարպետության դասեր, գրական և երաժշտական երեկոներ ու կինոդիտումներ՝ նվիրված հայ մշակույթի ակնառու գործիչներին:

«ԱՕԿՍ-Ուկրաինա» մշակութային կապերի հայկական միության ղեկավար Ելենա Հովհաննիսյանը  պարբերականին հաղորդել է, որ միջոցառումների կազմակերպիչներն են «ԱՕԿՍ-Ուկրաինա» մշակութային կապերի հայկական միությունը, Parajanov-ART-ը, Պոդոլսկի շրջանի պետական վարչակազմի մշակույթի, զբոսաշրջության և մշակութային ժառանգության պահպանման բաժինը, Կիևի հրեական համայնքի ստեղծագործական նախաձեռնությունների կենտրոնը:

Ավելի վաղ հայտարարվում էր, որ Ուկրաինայի հայերի միությունն ակտիվ աշխատում է ազգային պատմամշակութային արժեքների ճանաչման ուղղությամբ: Կազմակերպության ղեկավար Վիլեն Շատվորյանը նշել է՝ մեր ականավոր հայրենակիցների գործերը շարունակում են ուրախացնել արվեստը գնահատողներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]