Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Փետրվար

Ձյան առատ տեղումները խնդիրներ են ստեղծել Արեւելյան Կանադայում


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյան սաստիկ տեղումներ են սկսվել Արեւելյան Կանադայի նահանգներում: Ինչպես հայտնել Է Ազգային օդերեւութաբանական բյուրոն, օրվա ընթացքում տեղ-տեղ կարող Է մինչեւ 50 սանտիմետր ձյուն տեղալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առատ տեղումներն սկսվել են հունվարի լույս 20-ի գիշերը: Այսպես, Նոր Շոտլանդիայի, Նյու Բրանսուիք եւ Արքայազն Էդուարդի կղզիների ատլանտյան տարածաշրջաններում, կանխատեսման համաձայն, տեղ-տեղ մինչեւ 50 սանտիմեր ձյուն կտեղա, ինչը գերազանցում Է տեղումների ամսական նորման: Ըստ որում տեղումներն ուղեկցվում են հուժկու քամիով, որի պոռթկումները հասնում են ժամում 100 կիլոմետրի (վայրկյանում 28 մետրի): Քվեբեկ եւ Օնտարիո արեւելյան նահանգներում նույնպես սաստիկ ձյուն Է տեղում, տեղ-տեղ կարող Է մինչեւ 30 սանտիմետր ձյուն տեղալ: Մոնրեալի, Քվեբեկ Սիթիի (Քվեբեկի նահանգ) եւ Օտտավայի օդանավակայանների վարչությունները տեղեկացրել են տասնյակ ավիաչվերթերի ուշացումների եւ չեղարկումների մասին: Նշվում Է, որ Մոնրեալում ԷլեկտրաԷներգիայի շուրջ 13 հազար սպառողներ արդեն մնացել են առանց լույսի, եւ այդ թիվն օրվա ընթացքում կարող Է աճել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ