Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աֆղանստանում թալիբները հարձակվել են հատուկ ծառայությունների բազայի վրա, զոհվել Է առնվազն 18 մարդ

Աֆղանստանում թալիբները հարձակվել են հատուկ ծառայությունների բազայի վրա, զոհվել Է առնվազն 18 մարդ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում առնվազն 18 մարդ Է զոհվել, եւս 27 հոգի՝ վիրավորվել երկրի հարավ-արեւմուտքի Մայդանշահր քաղաքում իրականացված պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական մի աղբյուր:

Նրա խոսքով՝ թալիբների ականապատված ավտոմեքենան պայթել Է Աֆղանստանի հատուկ ծառայությունների բազայի մերձակայքում: Tolo News հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել Է, որ հարձակվողներից երեքը ոչնչացված են, չորրորդը գործի Էր դրել ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը: Ավելի վաղ նույն հեռուստաալիքը հայտնել Էր, որ թալիբները հարձակվել են Վարդակ կենտրոնական նահանգում աֆղանական հատուկ ծառայությունների բազայի վրա, պայթյունը տեղի Է ունեցել Մայդանշահր քաղաքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]