Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իսրայելի բանակը Սիրիայում հարվածներ Է հասցրել իրանական օբյեկտներին

Իսրայելի բանակը Սիրիայում հարվածներ Է հասցրել իրանական օբյեկտներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի բանակը հունվարի 21-ին հարվածներ Է հասցրել Սիրիայում գտնվող իրանական օբյեկտներին, որոնք դարձել են նախօրյակին Իսրայելի տարածքի հրթիռակոծման պատասխանը: Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են զինապահաստների, հետախուզության ուժերի օբյեկտի, վարժական ճամբարի եւ հակաօդային պաշտպանության համակարգերի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

«Սիրիայի տարածքից գործող «Ալ Քուդս» (հատուկ նշանակության ուժեր) իրանական ուժերը Սիրիայի տարածքից «երկիր-երկիր» դասի հրթիռ են արձակել Գոլանի բարձունքների վրա Իսրայելում, որը կալանվել Է ՀՕՊ-ի «Երկաթ գմբեթ» համակարգի կողմից: Ի պատասխան այդ գրոհի Իսրայելի ՌՕՈՒ-ի կործանիչները գիշերվա ընթացքում գրոհել են «Ալ Քուդս»-ի թիրախները Սիրիայում, ինչպես նաեւ Սիրիայի ՀՕՊ-ի՝ իրենց վրա կրակ բացած հաշվարկների վրա: Գրոհի են ենթարկվել Սիրիայում «Ալ Քուդս» իրանական ուժերի ռազմական թիրախները, ներառյալ զինապահեստներ, հիմնականում՝ Դամասկոսի օդանավակայանում, իրանական հետախուզության օբյեկտ եւ իրանական վարժական ճամբար»,- ասված Է բանակի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ: «Իրանը, երեկ կրակ բացելով Իսրայելի տարածքի վրա, հերթական անգամ ապացուցեց Սիրիայում իր հաստատվելու իսկական նպատակները, ինչն սպառնում Է Իսրայելի անվտանգությանն ու տարածաշրջանի կայունությանը»,- հայտարարել են իսրայելական բանակում՝ խոստանալով «շարունակել գործել Սիրիայում Իրանի ամրապնդվելու դեմ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]