Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փոմպեոն դիտարկում Է Սենատում իր թեկնածությունը Կանզասից առաջադրելու հնարավորությունը. CNN

Փոմպեոն դիտարկում Է Սենատում իր թեկնածությունը Կանզասից առաջադրելու հնարավորությունը. CNN

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն քննարկում Է ժամանակի ընթացքում պաշտոնաթող լինելու եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատում Կանզասի նահանգից իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը: Հունվարի 20-ին այս մասին հաղորդել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաընկերության տվյալներով՝ Փոմպեոն «կենտրոնացած Է որպես պետքարտուղար իր աշխատանքի վրա, բայց ըստ որում նա ուշադրության Է առնում նրանց կարծիքն, ովքեր իրեն խորհուրդ են տալիս առաջադրելու սենատորության իր թեկնածությունը Կանզասի նահանգից: Այդ նահանգից սենատոր Փեթ Ռոբերտսն այս ամսին ավելի վաղ հայտարարել Է, որ 2020 թվականի ընտրություններում չի պատրաստվում վերընտրվել, ուստի նրա տեղը թափուր կլինի: Ինչպես ճշտում Է հեռուստաընկերության աղբյուրը, Կոնգրեսի վերին պալատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելն անձամբ համոզում Է Փոմպեոյին գնալ այդ քայլին: Այն մասին, որ պետքարտուղարը լրջորեն Է վերաբերվում նման առաջարկությանը, վկայում Է նրա համաձայնությունը կիրակի օրը հանդիպելու Հանրապետական կուսակցության առաջատար խորհրդատու Ուորդ Բեյքերի հետ: Մինչեւ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի, իսկ այնուհետեւ պետքարտուղարի պաշտոններում նշանակվելը Փոմպեոն երեք ժամկետ աշխատել Է Կանզասից Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]