Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Շախմատի Հայաստանի առաջնության վերջին տուրի պարտիաները


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ տղամարդկանց 79-րդ առաջնության վերջին տուրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վերջին տուրում հաղթանակ տոնեցին Զավեն Անդրիասյանը և Հայկ Մարտիրոսյանը: Հակոբյան-Հովհաննիսյան, Հարությունյան-Փաշիկյան, Տեր-Սահակյան-Սարգսյանը պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Հայաստանի 79-րդ առաջնության ավարտին մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝ Արման Փաշիկյան 6,5 միավոր, Հայկ Մարտիրոսյան՝ 5,5 միավոր, Սամվել Տեր-Սահակյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Զավեն Անդրիասյան 5 միավոր, Տիգրան Պետրոսյան 4,5 միավոր, Արամ Հակոբյան 4 միավոր, Շանթ Սարգսյան 3,5 միավոր, Մանուէլ Պետրոսյան, Տիգրան Հարությունյան 3 միավոր:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ