Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Դեկտեմբեր

Մարին Չիլիչը չհաղթահարեց Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ փուլի արգելքը

Մարին Չիլիչը չհաղթահարեց Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ փուլի արգելքը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակչի հերթական ուղեգիրը նվաճեց Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տղամարդկանց մենախաղի 4-րդ շրջանում խորվաթ Մարին Չիլիչը մրցեց իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հետ: 4 ժամ ձգված մրցախաղում Չիլիչը զիջեց 6:7 (6:8), 6:3, 6:2, 4:6, 6:4 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից:

Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքի համանուն այգու կորտերում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին Վոզնյացկին:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ