Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

Փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hունվարի 20-ին, ժամը 01:09-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Խորենացի փողոցի 2-րդ փակուղում այրվում է տներից մեկի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 00:25-ին, մարվել՝ 01:48-ին:

Այրվել են տան տանիքի և առաստաղի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ). տուժածներ չկան:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ