Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Էմերիին ձգտում է հավասարակշռել «Արսենալ»-ի խաղը


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հերթական տուրում «Չելսի»-ն հաղթելուց հետո խոսել է «զինագործների» խաղի մասին:

«Ուզում էինք հաղթել այս խաղը մեր երկրպագուների համար: Հիմա, երբ «Չելսի»-ին զիջում ենք միայն երեք միավորով, այս հաղթանակը թույլ կտա լավ տրամադրությամբ առաջ շարժվել: Գոհ եմ խաղից, բայց պետք է բարելավենք մեր խաղն ամեն հանդիպումից հետո: Մեզ հավասարակշռություն է պետք տնային և արտագնա խաղերում»,- «Արմենպրես»-ի էմերիի խոսքերը փոխանցում է «Արսենալ»-ի պաշտոնական կայքը:    

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Չելսի»-ին:  «Զինագործները» հաղթեցին 2:0 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց թողեց հանդիպումը: Այս հաղթանակից հետո «Արսենալ»-ը 44 միավորով 5-րդ տեղում է:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ