Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Շարապովան դուրս չեկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս թենիսիստ Մարիա Շարապովան դուրս չեկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց մենախաղի 4-րդ շրջանում Շարապովայի հակառակորդը ավստրալուհի Էշլի Բարտին է: 2 ժամ 22 րոպե ձգված մրցախաղում Շարապովան հաղթեց մեկ սեթում, զիջելով ևս երկուսը: Բարտին հաղթեց ռուս թենիսիստին 6:4, 1:6, 4:6 հաշվով:

Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքի համանուն այգու կորտերում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին Վոզնյացկին:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ