Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի 12 մարդ է ձերբակալվել

Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի 12 մարդ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում «դեղին բաճկոնների» կողմից շարունակվող բողոքի ակցիայի շրջանակում ոստիկանությունը ձերբակալել է 12 մարդու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ֆրանսիական BFM հեռուստաընկերության տվյալներով՝ ցուցարարները ձերբակալվել են, քանի որ նրանց մոտ հայտնաբերվել են արգելված պարագաներ, որոնք կարող են ծառայել որպես զենք:

Չնայած, որ ակցիայի մասնակիցները այրում են ֆայերներ, իրավապահներն այսօրվա գործողությունը հանգիստ են որակում:

Ֆրանսիայում բենզինի թանկացումների դեմ «դեղին բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաներ էին սկսվել նոյեմբերի 17-ից: Բողոքի ակցիաներն ուղեկցվում են զանգվածային աննկարգություններով, ոստիկանության ու ցուցարարների բախումներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]