Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

Պետք է հարգել ժողովրդի ընտրությունը. Մերկելը Brexit-ի հետ կապված հայտարարություն է արել

Պետք է հարգել ժողովրդի ընտրությունը. Մերկելը Brexit-ի հետ կապված 
հայտարարություն է արել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Լոնդոնի եւ ԵՄ-ի միջեւ ձեռք բերված համաձայնության հիման վրա կարգավորված Brexit-ը իր համար առաջնահերթություն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ կանցլերն այդ մասին նշել է իր ելույթում՝ Քրիստոնյա-դեմոկրատական միության միջոցառման ժամանակ:

 «Ես մինչև վերջին օրն աշխատելու եմ այն ուղղությամբ, որ Brexit-ն իրականացվի ձեռք բերված համաձայնությունների հիման վրա, որպեսզի մենք ունենանք ամենալավ հարաբերությունները»,-նշել է կանցլերը:

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան Եվրոպայի մի մաս է, բայց հանրաքվեի միջոցով հանրության ընտրությունը պետք է հարգել:

Բրիտանական խորհրդարանը Brexit-ի նոր պայմանների շուրջ կքվեարկի հունվարի 29-ին, կառավարությունը հունվարի 21-ին հերթական պլանը կներկայացնի մերժվածի փոխարեն: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, որը հունվարի 16-ի երեկոյան ձայների ոչ մեծ գերակշռությամբ խուսափել Է խորհրդարանի անվստահության քվեից, ասել Է, որ կառավարությունը Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի շուրջ իրադրության կարգավորման պլանը կներկայացնի հունվարի 21-ին: Դրանից մեկ օր առաջ Միացյալ Թագավորության խորհրդարանականները մերժել Էին Brexit-ի վերաբերյալ վարչապետի կողմից սկզբնապես առաջարկված համաձայնագիրը: Այդպիսով, Լոնդոնը իրադարձությունների զարգացման մի շարք հնարավոր սցենարների, այդ թվում՝ ԵՄ-ից երկրի «ամենակոշտ» ձեւով դուրս գալու եւ ընդհանրապես՝ Brexit-ի չեղարկման ճանապարհ Է բացել:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ