1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Mercedes-Benz և Setra ապրանքանիշերով ներկայացող ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրով

Mercedes-Benz և Setra ապրանքանիշերով ներկայացող ընկերությունը հետաքրքրված է 
Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրանսպորտային համակարգի արմատական բարեփոխման ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը սկսել է հանդիպում-քննարկումները ոլորտում հայտնի կազմակերպությունների հետ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Daimler Buses ընկերության վաճառքների դեպարտամենտի տնօրեն Բերնդ Մեքի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման շրջանակներում ներկայացվել է ընկերության գործունեությունը, մասնավորապես ավտոբուսների ամբողջական արտադրության գործընթացը:

Dailmer Buses-ը գործարաններ ունի տարբեր աշխարհամասերում, հիմնական շուկաներն են Եվրոպան և Հարավային Ամերիկան: Քաղաքային ավտոբուսների արտադրության մասով ընկերության շուկայի մասնաբաժինն Արևմտյան Եվրոպայում կազմում է շուրջ 30 տոկոս: Ընկերությունն ամենախոշոր մատակարարն է ողջ Եվրոպայում: Քաղաքապետարանում ներկայացվել են տարբեր մակնիշի և տարողության քաղաքային ավտոբուսներ, որոնք աշխատում են նաև հեղուկ գազով և հիբրիդային կամ ամբողջովին էլեկտրական մարտկոցներով:

Daimler Buses ընկերության վաճառքների դեպարտամենտի տնօրենը պատրաստակամություն է հայտնել շարունակել քաղաքապետարանի հետ համագործակցությունն և նշել է, որ ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրով:

Երևանի քաղաքապետը իր հերթին տեղեկացրել է, որ մոտ ապագայում պատրաստ կլինի Երևանի տրանսպորտային ցանցի նախագծումն իրականացնող խորհրդատու կազմակերպության առաջարկությունների փաթեթը, որի համաձայն էլ պետք է իրականացվի քաղաքային տրանսպորտի բարեփոխումների ծրագիրը: Հայկ Մարությանն ընդգծել է, որ քաղաքը բաց է քննարկելու բիզնես համագործակցությանը վերաբերող ցանկացած առաջարկ, որն ուղղված կլինի ոլորտի բարեփոխմանն ու կանոնակարգմանը, կհամապատասխանի մշակված նախագծով սահմանված պահանջներին: Կողմերը պայմանավորվել են առաջիկայում քննարկել հստակ առաջարկներ՝ գործնականում փորձարկելով Երևանի երթևեկությանը համապատասխան և քաղաքին հարմար ավտոբուսներ:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ քաղաքապետարանը շարունակելու է տրանսպորտային բարեփոխումների գարծընթացի շրջանակներում քննարկել տարբեր երկրներից ու ընկերություններից ստացվող առաջարկները: «Մոտակա ապագայում WYG խորհրդատվական ընկերությունը կներկայացնի իր առաջարկների վերջնական տարբերակը եւ կսկսվի ծրագրի իմպլեմենտացիայի փուլը»,- գրել է Կարապետյանը:

Daimler Buses ընկերությունը ներկայանում է Mercedes-Benz և Setra ապրանքանիշներով, Եվրոպայում քաղաքային ավտոբուսներ արտադրող խոշորագույն ընկերություններից է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]