Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բալիում մտադիր են հարկ մտցնել օտարերկրյա զբոսաշրջիկների համար

Բալիում մտադիր են հարկ մտցնել օտարերկրյա զբոսաշրջիկների համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիական Բալի կղզու իշխանությունները մտադիր են տասը ԱՄՆ դոլարի չափով հարկ սահմանել օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ զբոսաշրջային հարկից ստացվող եկամուտն ուղղված է լինելու շրջակա միջավայրի ու տեղական մշակույթի պահպանման ծրագրերին: Նշվում է, որ կղզում հատկապես սուր է պլաստիկ թափոնների խնդիրը:

«Զբոսաշրջիկները կհասկանան: Նրանք ուրախ կլինեն վճարել, քանի որ հարկը ուղղված է շրջակա միջավայրի ու տեղական մշակույթի պահպանմանը»,- ասել է նահանգապետ Վայան Կոստերը:

Ներկայում քննարկվում է, թե ինչ ձևով է գանձվելու հարկը: Հավանական է, որ այն ներառվի ավիատոմսի գումարի մեջ կամ հավաքվի օդանավակայաններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]