Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոստիկանները հայտնաբերել են Հաղարծինում ծառերն ապօրինի կտրած անձին

Ոստիկանները հայտնաբերել են Հաղարծինում ծառերն ապօրինի կտրած անձին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 14-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, շրջաայցի ընթացքում Հաղարծին գյուղի սկզբնամասում հայտնաբերել են հատված երկու ուռենու կոճղեր և ուռենու հատված ճյուղ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում, բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 18-ին, ժամը 11.20-ին, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով բաժին է հրավիրվել 23-ամյա Մարզպետ Բ.-ն, որը բացատրություն է տվել, որ հունվարի 14-ին ծառերն ապօրինի հատել է ինքը՝ իր բենզասղոցով, «ՈւԱԶ-469» ավտոմեքենայով տեղափոխել է տան բակ և վաճառել անծանոթի:
Մարզպետ Բ.-ն ոստիկաններին ներկայացրել է բենզասղոցը: Քննությունը շարունակվում է

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]