Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԵՄ-ն դրական ազդակներ է տեսնում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար

ԵՄ-ն դրական ազդակներ է տեսնում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև վերջին շփումները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո արտգործնախարարների հանդիպումները, որոնցից վերջինը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 16-ին Փարիզում,  դրական ազդակներ են հաղորդում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի համար:

Եվրամիությունն ակնկալում է դրանց արդյունքների լիակատար իրագործում, այդ թվում և արտգործնախարարների վերջին համաձայնությունը այն հարցի շուրջ, որ անհրաժեշտ են հստակ միջոցներ՝ նախապատրաստելու բնակչությանը խաղաղության համար, ինչպես նաև դիտարկել քայլեր՝ ուղղված բանակցությունների ակտիվացմանը»:

Եվրամիությունը հայտնել է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ու առաջարկություններին, այդ թվում և ԵՄ-ի՝  Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի գծով հատուկ ներկայացուցչի միջոցով, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների միջև վստահությունն ամրապնդելու ճանապարհով: «Բոլորը կշահեն տևական խաղաղությունից, որը կօգնի Հարավային Կովկասի տարածաշրջանին իրացնել իր ներուժը»,- ասվում է հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]