Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hունվարի 18-ին, ժամը 15:05-ին տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի մոտակայքում «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։
Հունվարի 18-ին, ժամը 13:45-ին նույն ծառայությունն ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղի մոտակայքում «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Բ.):
Հունվարի 18-ին, ժամը 09:23-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղի մոտակայքում «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից են դուրս բերել «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Վ. Ն.):
Հունվարի 18-ին, ժամը 07:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ապարան-Սարալանջ ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ապարան-Սարալանջ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին արգելափակվել են «Mercedes» մակնիշի (1 ուղևոր) և «Mitsubishi Montero» մակնիշի (1 ուղևոր) ավտոմեքենաները:
Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում