Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մարտունիում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել

Մարտունիում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Մարտունու բաժնում հունվարի 17-ին, ժամը 17։25-ին, հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով՝ հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 1997 թ. ծնված Աննա Գ.-ն, 1991 թ. ծնված Արամ Գ.-ն, 1997 թ. ծնված Վեսմիր Գ.-ն, 1967 թ. ծնված Կարինե Գ.-ն և 2016 թ. ծնված Կարինա Գ.-ն: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ նրանք թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]