Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սպիտակ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Սպիտակ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով երեք մարդ 
տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 18-ին, ժամը 16:36-ին ահազանգ է ստացել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 8-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Ս. Մ., ծնված 1992 թ.) և «SEAT Toledo» մակնիշի (վարորդը՝ Բ. Մ., ծնված 1979 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «SEAT Toledo» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ Ս. Պ.-ն (ծնված 1970 թ.), Կ. Ս.-ն (ծնված 1973 թ.), հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները  «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]