Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Քաղաքապետարանը կներկայացնի մանկապարտեզներում հերթագրումների օնլայն կայքը

Քաղաքապետարանը կներկայացնի մանկապարտեզներում  հերթագրումների օնլայն 
կայքը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը հանրությանը կներկայացնի օնլայն հերթագրումների mankapartez.yerevan.am կայքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

«Արդեն փետրվարի 1-ից հավելյալ 350 երեխա կհաճախի մանկապարտեզ: Տարվա ընթացքում՝ 1000: Երևանի քաղաքային իշխանության օրակարգում մանկապարտեզները վճարովի դարձնելու հարց չկա: Մանկապարտեզները անվճար դարձնելու՝ տարիներ առաջ կայացրած որոշումն իմ համոզմամբ ամենավնասակար բաներից էր, որ կարելի էր անել այս ոլորտի համար: Հարցը բազմաշերտ է: Մի օր առիթ կլինի խոսելու»,-նշված է գրառման մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]