Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախագահել է ԵԱՏՀ խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախագահել է ԵԱՏՀ խորհրդի այս տարվա անդրանիկ 
նիստը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով Կահիրեից մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա, որտեղ մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի այս տարվա անդրանիկ նստին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի ընթացքում խորհրդի անդամները մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն հեռանկարային ծրագրերի և առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ: Քննարկվել է ԵԱՏՄ թվային օրակարգը, ինչպես նաև երրորդ երկրների հետ ԵԱՏՄ բանակցությունների ընթացքն ու դրանց ուղղությամբ 2019 թվականին նախատեսվող աշխատանքները: Նիստի ընթացքում նաև հաստատվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի օրակարգը:

Մհեր Գրիգորյանը՝ որպես ԵԱՏՀ խորհրդի նախագահ, ամփոփելով նիստի արդյունքները, շնորհակալություն է հայտնել նախորդ տարվա ընթացում ԵԱՏՀ խորհրդի նախագահ, ՌԴ առաջին փոխվարչապետ Անտոն Սիլուանովին այդ պաշտոնում կատարված արդյունավետ աշխատանքի համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]