Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Եռալեզու տարբերակով տպագրվել է հոգեբուժարաններում արձանագրված խնդիրների վերաբերյալ Պաշտպանի զեկույցը

Եռալեզու տարբերակով տպագրվել է հոգեբուժարաններում արձանագրված խնդիրների 
վերաբերյալ Պաշտպանի զեկույցը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցը՝ 2018 թվականին հրապարակված, տպագրվել է միաժամանակ երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, նախատեսվում է զեկույցը ուղարկել իրավասու պետական մարմիններին, ներառյալ՝ ՀՀ Ազգային ժողով և կառավարություն, ոլորտի հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև միջազգային գործընկերներին։

«Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի հիման վրա հարուցվել է 3 քրեական գործ, իսկ Առողջապահության նախարարը հաստատել է զեկույցում արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ծրագիր։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ևս իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ զեկույցում տեղ գտած առաջարկներն իրագործելու ուղղությամբ (մշակվում են համապատասխան օրենսդրական նախագծեր, աշխատանք է տարվում միջազգային կառույցների հետ և այլն):

Զեկույցը եռալեզու տարբերակով հասանելի է այստեղ»,- նշված է հաղորդագրույան մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]