Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Տիգրան Սարգսյանն ամփոփել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի արդյունքները

Տիգրան Սարգսյանն ամփոփել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 
նիստի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը մամուլի ասուլիսով ամփոփել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի արդյունքները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասուլիսի մեկնարկին Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ ԵՏՀ խորհրդում նախագահում է Հայաստանը՝ ընդգծելով, որ նիստի սկզբում շնորհավորել են ԵՏՀ խորհրդի նախագահ Մհեր Գրիգորյանին՝ Հայաստանի փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու, ինչպես նաև այս տարվա ընթացքում ԵՏՀ խորհրդում նախագահելու  կապակցությամբ:

«Օրակարգը շատ հագեցած էր, շատ հարցեր էին հավաքվել, որոնք պետք է քննարկվեին: Առաջին հարցը, որ քննարկել ենք, Ռուսաստանի նախաձեռնությունն էր հեռանկարային ինտեգրացիոն նախագծերի վերաբերյալ, որոնք առաջ է քաշել Ռուսաստանը: Շատ հետաքրքիր քննարկում է եղել, թե ինչ մեխանիզմներով պետք է կյանքի կոչվեն այդ նախագծերը:  Մենք պայմանավորվել ենք, որ մյուս երկրները ևս կմշակեն իրենց նախաձեռնությունները, ներկայացնել իրենց առաջարկները այնպես, ինչպես դա արել է Ռուսաստանը: Հանձնաժողովին հանձնարարել ենք մեխանիզմներ մշակել, որոնք թույլ կտան Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն նախագծեր իրականացնել, առաջարկել ներկայացվող ծրագրերի արդյունավետության գնահատման չափանիշներ, ինչպես նաև դիտարկել այն ծրագրերը, որոնք մենք քննարկում ենք Եվրասիական թվային օրակարգի շրջանակներում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա հավելել է, որ նիստի ընթացքում քննարկված հարցերը հիմնականում վերաբերվել են թվային օրակարգի նախագծերին: «Մենք քննարկել ենք մեր ղազախ գործընկերների նախաձեռնությունը՝ աշխատանքի էլեկտրոնային բորսայի ձևավորման վերաբերյալ: Աշխատանքի էլեկտրոնային բորսան թույլ կտա մի կողմից գործատուներին, մյուս կողմից անձանց, ովքեր աշխատանք են փնտրում, այդ հարթակում գտնել համապատասխան աշխատատեղեր, ինչպես նաև այդ աշխատանքային հարթակում իրականացվելու են նաև գործարքներ: Սա նշանակում է, որ այդ թվային հարթակը պետք է ստեղծի իրավաբանական մեխանիզմներ, թե ինչպես են իրականացվելու էլեկտրոնային գործարքները գործատուների և աշխատանք ստացողների միջև: Սա բավականին հեռանկարային նախագիծ է, որն արժանացել է Եվրասիական տնտեսական խորհրդի անդամների հավանությանը»,- նշել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը:

Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ նիստի ընթացքում քննարկել է ևս երկու թվային նախագիծ, որոնց իրականացումը հնարավորություն կտա առաջ մղել Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը: «Մասնավորապես, մենք  պայմանավորվել ենք, որ առաջին երկու-երեք պիլոտային ծրագրերը կմեկնարկեն: Այդ պիլոտային ծրագրերի հիման վրա մենք պետք է ավելւ հստակ նկարագրենք բիզնեսի աշխատանքն այդ նախագծերի հետ, ինստիտուցիոնալիզացնել  թվային օրակարգի մյուս նախաձեռնությունները»,- ասել է Սարգսյանը:

ԵՏՀ խորհրդի նիստի ընթացքում քննարկվել է նաև Սերբիայի և Սինգապուրի հետ ազատ առևտրի գոտի ձևավորելու շուրջ բանակցությունների ընթացքը:

Սարգսյանը նաև նշել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներից հանձնարարություն ունեն շարունակել քննարկումները գազի տրանզիտի գները որոշելու ուղղությամբ: «Այստեղ մենք լսել ենք կողմերի դիրքորոշումները, թե ինչպես այս հարցը զեկուցել»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]