Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Շարժական հեռախոսը բացասաբար Է ազդում կրտսեր դասարանների աշակերտների առաջադիմության վրա. հետազոտություն

Շարժական հեռախոսը բացասաբար Է ազդում կրտսեր դասարանների աշակերտների առաջադիմության վրա. հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչեւ ինը տարեկան այն երեխաները, որոնք արդեն ունեն սեփական շարժական հեռախոսը, դպրոցում ավելի վատ են սովորում այն աշակերտների համեմատությամբ, որոնք գաջեթը ձեռք են բերել ավելի ուշ տարիքում: Սա Է այն եզրակացությունը, որը բովանդակում Է Իռլանդիայի Տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի (ESRI) զեկույցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մեր նպատակն Էր՝ որոշել շարժական հեռախոսի ազդեցությունը կրտսեր դասարանների աշակերտների առաջադիմության վրա»,- ասված Է ESRI-ի զեկույցում:

«Սմարթֆոնները եւ մյուս գաջեթներն ակտիվորեն եւ համատարած մտել են մեր կյանք: Օրինաչափ Է ենթադրել, որ այդ սարքերի ազդեցությունը հատկապես մեծ Է այն տարիքում, երբ կարդալու, գրելու եւ հաշվելու հմտությունները դեռ նոր են ձեւավորվում»,-նշում են փաստաթղթի հեղինակները: «Նմանօրինակ հետազոտություններ անցկացնելու փորձեր են ձեռնարկվել արդեն բազմաթիվ երկրներում, եւ, մասնավորապես, պարզվել Է, որ շարժական հեռախոսի առկայությունը բացասաբար Է ազդում երեխայի ուշադրության կենտրոնացման եւ նրա հիշողության վրա»,-նշում են ESRI-ի փորձագետները:

Ուսումնասիրությանը մասնակցել են ամենատարբեր դպրոցների եւ սոցիալական խմբերի 8,5 հազար երեխաներ: Գիտնականները այն դպրոցականների առաջադիմության ցուցանիշները, որոնք շարժական հեռախոսը ձեռք Էին բերել մինչեւ ինը տարեկան դառնալը, համեմատել են նրանց հետ, ովքեր այդ պահին հեռախոս դեռ չունեին: Պարզվել Է, որ մաթեմատիկական թեստերի արդյունքներն առաջին խմբում 4-5 տոկոսով ավելի ցածր Էին, քան երկրորդում: Հումանիտար առարկաների գծով նույն այդ օրինաչափությունն Է դիտվել, հայտնել են զեկույցի հեղինակները, թեեւ այս դեպքում քանակական ցուցանիշներ չեն ներկայացվել:

Հետազոտողները նաեւ պարզել են, որ պակաս ունեւոր եւ կրթության ցածր մակարդակ ունեցող ընտանիքների երեխաները սեփական գաջեթներ ավելի վաղ տարիքում են ունենում: «Շարժական հեռախոսները, որպես հաղորդակցության միջոց, անկասկած, հարմարություններ են ընձեռում, սակայն ակներեւ Է նաեւ այն, որ երբ խոսքը վերաբերում Է փոքրահասակ օգտատերերին, չպետք Է թերագնահատել կողմնակի բացասական պահերը: Մեր եզրակացությունն Է՝ որքան ավելի ուշ դպրոցականն սկսի օգտվել հեռախոսից, այնքան ավելի լավ»,- նշվում Է զեկույցի եզրակացության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]