Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Չինացի գիտնականները հայտնաբերել են այն գենը, որը մարդուն հարկադրում է գիրանալ


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրատեսակ «սառնախցիկում» ապրող մկների վրա կատարված գիտափորձերը չինացի եւ ամերիկացի գիտնականներին օգնել են հայտնաբերել Oct3 գենը, որը ճարպային բջիջներին խանգարում Է այրել ավելորդ կալորիաները եւ հարկադրում Է Էներգիան պաշարել իրենց ներսում: Նրանց եզրակացությունները ներկայացված են PLoS Biology հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ցույց ենք տվել, որ Oct3-ի ակտիվության նվազումը հանգեցնում Է գորշ ճարպի գոյացման եւ կալորիաների ավելցուկները ջերմության վերածելուն: Եթե մեզ հաջողվի ստեղծել մոլեկուլ, որը ճնշի այդ գենը, կունենանք ճարպակալման եւ նույթափոխանակության մյուս հիվանդությունների դեմ պայքարի նոր միջոց»,- հայտարարել Է Լիգուն Չենը Պեկինի Ցինհուա համալսարանից:

Դա, ինչպես եւ կարծում են չինացի հետազոտողները, վկայում Է այն մասին, որ դեղորայքը, որը ժամանակավորապես ճնշում Է Oct3-ի աշխատանքը, կարող Է դառնալ նիհարելու, ինչպես նաեւ նախաշաքարախտայն վիճակից ազատվելու ամենաարդյունավետ միջոցներց մեկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ