Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Մասնագետի պնդմամբ՝ Ադրբեջանը պետք է ընդունի հայերի դեմ կատարած հանցագործությունները


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքուն պետք է ճանաչի 1990 թվականին կազմակերպված հայերի ջարդերն, ինչից հետո միայն կարող է խոսք գնալ խաղաղության մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը:

«1990 թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերի համար նախադրյալ էին  1988-ի սումգայիթյան դեպքերը, երբ Ադրբեջանը հասկացավ, որ ոչ ոք չի հարցնի իրեն պատահածի մասին և չի պատժի: 1990 թվականի հունվարին մոտ 30 հազար հայ էր մնացել (նախկին 250 հազարից), հիմնականում ծերերը և նրանք, ովքեր չէին կարողացել հեռանալ: Մնացողները հրեշային կտտանքների և հետապնդումների էին ենթարկվել»,- նշեց Գրիգորյանը:

Նրա պնդմամբ՝ ջարդերի կազմակերպման վկայությունն իրավապահ մարմինների միջամտության լիակատար բացակայությունն էր: Այդ ամենը տեղի էր ունենում «Ժողովրդական ճակատի»՝  իշխանության անցնելու փորձի հետ, սակայն այս հարցում իշխանություններն ու ընդդիմությունը կարծես թե համախոհներ էին:

«Ադրբեջանը հունվարին տեղի ունեցած այդ իրադարձությունների մասին ամբողջ  աղմուկը բարձրացնում է, որպեսզի թաքցնի այն, ինչ տեղի է ունեցել զորքերի մտնելու նախորդ շաբաթվա ընթացքում: Բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել Հեյդար Ալիևի անմիջական մասնակցությամբ, ինչի մասին վկայում է քաղաքագետ Արիֆ Յունուսովը»,- ասաց Մարինա Գրիգորյանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ